Չարություն եմ արել և վնասել եմ ոտքս. Զիրոյանը չի մասնակցի առաջիկա օրերի ներկայացումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքյան իր էջում դերասան Վահե Զիրոյանը հայտնում է, որ իր մասնակցությամբ ներկայացումները կչեղարկվեն:

«Ուզում եմ տեղեկացնել, որ առողջական խնդիրների պատճառով մոտական ներկայացումները տեղի չեն ունենա, որտեղ ես ունեմ մասնակցություն:

Չարություն եմ արել և վնասել եմ ոտքս: Հայցում եմ ձեր ներողամտությունը, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք: Ես շուտ կվերադառնամ Կամերային թատրոնի բեմ և իմ պարտքը կկատարեմ ձեր առաջ: Սիրում եմ ձեզ իմ սիրելի հանդիսատես և շուտափույթ ապաքինում ինձ»,- ասել է Զիրոյանը:

Էմմա Մարտիրոսյան

 




Լրահոս