Մեկ օրում գրանցվել է 13 ՃՏՊ․ 12 մարդ զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 17-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության ու ինքնավնասման՝ 4-ական, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու, փաստաթղթի կեղծիքի և հետամտելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական գործողություններ կատարելու, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, սուտ մատնության ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակության, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող ։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս