Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովակիայի կառավարությունը հավանություն է տվել Ուկրաինային լոգիստիկ օգնության ևս մեկ փաթեթի փոխանցմանը, որը ներառում է ականազերծման համակարգեր և թունավոր նյութեր հայտնաբերելու դետեկտորներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է Սլովակիայի նախարարների կաբինետի տարածած հաղորդագրության մեջ։

«Այս օգնության նպատակն է աջակցել Ուկրաինային՝ հաղթահարելու ներկայիս հակամարտության հետևանքները նրա բնակչության և ենթակառուցվածքների համար, հետաբար այն մարդասիրական բնույթ է կրում», – ասված է հաղորդագրության մեջ։

Սլովակիայի նախարարների կաբինետը մասնավորապես հավանություն է տվել Ուկրաինային հինգ BOŽENA ականազերծման համակարգերի, տասը ունիվերսալ հարդարման մեքենաների, թունավոր քիմիական նյութերի հեռահար հայտնաբերման երկու սարքերի և դրանց պահեստամասերի, կցանքների և պատգարակների փոխանցմանը:

Նախատեսվում է, որ օգնության փոխանցումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերից 2025 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում։




Լրահոս