ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ վերջին տարիներին Հայաստանում շատ ենք հանդիպում տղամարդ մատնահարդարների, ինչը մեզանում տարածված երեւույթ չէր, այնուամենայնիվ անցորդների համար դեռեւս անսովոր է տեսնել ,Արման նեյլ բարե ձեւակերպմամբ մատնահարդարման սրահը:

Համաձայնեք, սակայն, որ ակնառու ու հետաքրքիր է:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կարող են արդյոք պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրվել կառուցապատման իրավունքով: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչպես կարող է տնօրինվել հողամասի կառուցապատման իրավունքը:

Հունան Մուրադյան (51 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից: Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն oտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:

 




Լրահոս