Հայէկոնոմբանկը Mastercard քարտերի ակցիայի շրջանակներում մինչև 2025թ. մարտի 31-ը անցկացնում է մրցույթ՝ հնարավորություն տալով քարտապաններին շահել արժեքավոր նվերներ:
Մրցույթին կարող են մասնակցել Բանկի բոլոր Mastercard քարտապանները, ովքեր նշված ժամկետում կկատարեն առնվազն 50,000 դրամ գումարային արժեքով անկանխիկ գործարք: Գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 50,000 դրամի դիմաց քարտապանը կստանա մասնակցության մեկ անհատական կոդ, ինչը թույլ կտա մեծացնել հաղթելու հավանականությունը՝ կախված գործարքների ծավալից:
Մրցույթի ընթացքում կխաղարկվեն հետևյալ մրցանակները.
5 հատ iPhone 16 Pro սմարթֆոն
7 հատ AirPods 4 ականջակալ
Մրցույթի հաղթողները կճանաչվեն պատահականության սկզբունքով՝ քարտապաններին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով, իսկ արդյունքների ամփոփումը կիրականացվի Բանկի ֆեյսբուքյան էջի միջոցով՝ մինչև 2025թ. ապրիլի 30-ը ներառյալ։ Մրցույթի իրականացման օրվա և ժամի մասին բոլոր մանրամասները մասնակիցներին կծանուցվեն քարտապանների՝ Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին, իսկ բացակայության դեպքում` հեռախոսահամարին:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների անհատական կոդերը կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում՝ մինչև 2025թ. ապրիլի 30-ը ներառյալ:
Ակցիայի ժամանակահատվածում Mastercard քարտերը հնարավոր է ձեռք բերել զեղչված արժեքով AEB Mobile/Online համակարգի միջոցով պատվիրելու դեպքում՝
Mastercard թվային քարտ՝ անվճար, ինչպես նաև միջազգային անկանխիկ գնումներ կատարելու դեպքում՝ 2% cashback,
Mastercard Standard ՝ 1,000 դրամ,
Mastercard Gold` 7,500 դրամ,
Իսկ Բանկի մասնաճյուղերում կամ Գլխամասային գրասենյակում քարտի դիմում ներկայացնելու դեպքում՝
Mastercard Standard՝ 2,000 դրամ,
Mastercard Gold՝ 10,000 ՀՀ դրամ,
Մրցույթի և ակցիայի ամբողջական պայմաններին հաճախորդները կարող են ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքէջում: