Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական բողոքի ցույցն է տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հակակառավարական բողոքի ակցիա է տեղի ունենում, Ռուսթավելի պողոտան արգելափակված է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին միացել են տարբեր խմբեր, որոնք երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով: Ինչպես նախորդ օրերին, հինգշաբթի օրը բողոքի ցույցերը սկսվել են ցերեկը սոցիալական տարբեր խմբերի և մասնագիտությունների ներկայացուցիչների երթերով։ Խորհրդարանից դուրս հերթապահություն իրականացնող իրավապահներ չկան։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքները չեն ճանաչվել ընդդիմության, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից։ Երկրում սկսվել են բողոքի ցույցեր։ Նոյեմբերի 28-ին Կոբախիձեն ասել է, որ երկիրը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը, ինչպես նաև կհրաժարվի ԵՄ-ից ցանկացած բյուջետային դրամաշնորհից: Դրանից հետո Թբիլիսիում և Վրաստանի այլ խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը։




Լրահոս