ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրիգորյանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին։
Ռուսաստան են մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը։
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մհեր Գրիգորյանը վարչապետին պետք է գործուղման մասին հաշվետվութուն ներկայացնի։