ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշի մարզում բնապահպանական մտահոգիչ վիճակ է. հարցը ՔՊ նիստում են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ կուսակցությունը երեկ նախաձեռնող նիստ է արել։

Ինչպես նախորդ նիստին, այս շաբաթ ևս իշխանականները շարունակել են քննարկել բնապահպանական խնդիրները։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիմնականում մտահոգիչ վիճակ է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որտեղ շատ լուրջ բնապահպանական խնդիրներ կան, մասնավորապես ծառերի հատման, ջրի և շրջակա միջավայրի աղտոտվածության հետ կապված։

Սրա վերաբերյալ ՔՊ նիստին ծավալուն զեկույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։Բնապահպանական խնդիրների վերաբերյալ ելույթներ են ունեցել նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ նախորդ շաբաթ ՔՊ նախաձեռնող խմբի նիստին իշխանականները մի լավ քննադատել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, վերջինիս իշխանականները քննադատել են անգործության համար, ինչպես նաեւ բնապահպանական խայտառակ իրավիճակի եւ անթույլատրելի չափով ծառերի հատման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս