Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ կողմերի հարցերին պատասխանող ամբաստանյալ Եղիշե Հակոբյանն ի պատասխան իրեն ուղղված փաստաբանի հարցին՝ հայտնեց, որ իր հետ եղել է ևս 2 զինծառայող։
Փաստաբան Նորիկյանն արձանագրեց, որ Հակոբյանը նախաքննական մարմնից թաքցրել է այդ փաստը։
Հակոբյանն էլ նշեց․ «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր։ Վառարանը վառելիս ինքս եմ այրվածքներ ստացել և չեմ կարողացել հասնել կացարանի այն հատվածը, որտեղ զինվորները քնած են եղել»