Armenian text to speach

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 16 քաղաքացու օգնություն ցուցաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 20-ին` ժամը 17։05-ից դեկտեմբերի 21-ի ժամը 02:40-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում, Չարենցավան քաղաքի մոտակայքում, Թեղենիս սարին, Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։




Լրահոս