Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի և Եվրամիության իշխանությունները տասնամյա բանակցություններից հետո պատմական համաձայնության են հասել տնտեսական և քաղաքական կապերը պահպանելու գործում, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամերդի հետ մամուլի ասուլիսում այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա, գրում է Financial Times-ը։

Ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է վավերացվեն Շվեյցարիայի խորհրդարանի կողմից։ Կարող է նաև հանրաքվե պահանջվել։




Լրահոս