Վարչական դատարանը վարույթ է ընդունել ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի հայցն ընդդեմ Երևանի ավագանու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Գրիգոր Երիցյանի հայցն ընդդեմ Երևան քաղաքի ավագանու:

Ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը զրկվել էր մանդատից:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերին գրել էր, որ Գրիգոր Երիցյանը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը:

Գրիգոր Երիցյանը հայտնել է, որ դատարանը վարույթ է ընդունել իր հայցադիմումը.

«Պահանջը՝ անվավեր ճանաչել իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման ապօրինի որոշումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Շնորհակալություն ԷՅ ԷԼ ՋԻ Գործընկերներ փաստաբանական գրասենյակին:

Այս և մի շարք այլ գործերով Երևանի քաղաքապետը և ավագանու իշխող կոալիցիան 2025-ին դատարաններից դուրս չեն գալու, եթե իհարկե քաղաքապետարանից ավելի շուտ դուրս չեկան»,-նշել է նա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս