Կյանքից հեռացել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի կազմում 1966 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Ջորջ Իսթհեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

88 տարեկան հասակում մահացել է Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող Ջորջ Իսթհեմը։ Այդ մասին հայտնում է անգլիական «Սթոք Սիթիի» մամուլի ծառայությունը:

«Այս դժվարին պահին մեր մտքերը Ջորջի ընտանիքի և ընկերների հետ են», – ասվում է հաղորդագրության մեջ:

Այդ չեմպիոնական կազմից ողջ են մնացել երեք հոգի՝ Իան Քալագանը, Թերի Փեյնը և Ջեֆ Հերստը:

«Սթոք Սիթիում» կիսապաշտպանը խաղացել է 1966-1973 թվականներին, նվաճել լիգայի գավաթը (1972)։ Նա հանդես է եկել նաև «Նյուքասլում» և «Արսենալում»։ Անգլիայի հավաքականում Իսթհեմն անցկացրել է 19 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: Կարիերան ավարտելուց հետո Իսթհեմը մարզիչ է աշխատել ՀԱՀ-ում, բացի այդ, 1977-1978 թվականներին գլխավորել է «Սթոք Սիթին»։




Լրահոս