Նյու Յորքում տղամարդը այրել է մետրոյի վագոնում քնած կնոջը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան Բրուքլինի մետրոյի Coney Island-Stillwell Avenue կայարանում: Կասկածյալն ու տուժողը եղել են գնացքի նույն վագոնում։ Հարձակվողը մոտեցել է տուժածին և կրակայրիչով այրել նրա հագուստը։ Հետո նա լքել է վագոնը, սակայն որոշ ժամանակ մնացել է մոտակայքում և հետևել, թե ինչ է կատարվում։ Ականատեսը տեսագրել է, թե ինչպես է հրկիզողը կրակից մի քանի մետր հեռավորության վրա նստած նստարանին։
Տղամարդուն ձերբակալել են դեպքից մի քանի ժամ անց:
Հանցագործի դրդապատճառները մնում են անհայտ, քանի որ նշվում է, որ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել։