ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տևական ժամանակ է՝ Լարսը փակ է․ ի՞նչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից հայտնում են, որ Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2173 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 847-ը հայկական են։

Նշենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա կհասնեն 1 ժամ 45 րոպեում։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկությունը կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս