«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Երեւանի ավագանին կավարտի աշխատանքը:
Տարեվերջյան այսօրվա նիստում քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն եւ զարգացման ծրագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու ընդդիմադիր՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը նշում է՝ անընդունելի են համարում, որ համայնքի զարգացման ծրագիրը չզեկուցվող ֆորմատով է այսօր քննարկվելու: Նրա խոսքով՝ նիստի ժամանակ պահանջելու են բաց ֆորմատով քննարկել հարցը:
Երեւանի ավագանու նիստում կառաջարկվի նաեւ նոր նախագիծ, որով մինչեւ 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթեւեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաեւ բանկային քարտերով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: