ՉԱԽՈՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

 

«Նախօրեին հրապարակել էի տեղեկություն, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակության տարածման անթույլատրելիության հարցով դիմել եմ իմ միջազգային գործընկերներին, եւ ահա ես եմ հայտնվել Կառավարության թիրախում:

Ներկայացնելով ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերը, որոնք խստորեն արգելում են մարդու անձնական նամակագրության հանրայնացումը՝ ընգծել էի, որ դա իշխանությունն արել է, եւ ակնկալել էի գործողություններ։

Իմ գրության մեջ հատուկ շեշտել էի, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը թիրախավորված հոդվածներ են տարածել պատգամավոր Աղազարյանի սեռական կողմնորոշման վերաբերյալ:

Իմ քաղաքական գործունեության արդյունքում, այդ գրություններից հետո, ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը: Նա ոչ միայն իր սոցիալական էջում, այլեւ իր հետ փոխկապակցված կայքերում իմ հասցեին տարածել է ոչ միայն վիրավորական եւ անհիմն պնդումներ, այլեւ հրապարակել է բացարձակ ՍՈՒՏ պատմություն, թե իբր ես տարիներ առաջ ապօրինի ձայնագրել եմ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ինչ-որ նիստ, եւ այն փոխանցել Սերժ Սարգսյանին։

Բայց, քանի որ

l Ես չեմ մասնակցել որեւէ նման հանդիպման, հետեւաբար չէի կարող իրականացնել ապօրինի ձայնագրություն (թեեւ իմ տեսակը չէ գաղտնի ձայնագրություններ անելը)

l Սկսած 2019 թվականից՝ երկու տարի շարունակ ես չեմ մասնակցել ՔՊ խմբակցության («Իմ քայլը») նիստերին՝ ցանկացած արտահոսքի մեղադրանքներից խուսափելու համար։

Հետեւաբար, այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` ՊԱՀԱՆՋԵԼՈՎ նախաձեռնել վարույթ եւ քննությամբ պարզել

  1. Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը` ո՞վ կամ ովքե՞ր են այն իրականացրել, ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում։
  2. Ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել հիշատակված հանդիպմանը եւ ինչպե՞ս են փոխանցել այդ ձայնագրությունը։
  3. Հարցաքննել Տարոն Չախոյանին՝ պահանջելով փաստեր իր հայտարարությունների վերաբերյալ, իսկ ապացույցների բացակայության դեպքում նրան պատասխանատվության ենթարկել՝ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ հատկանիշներով։

Ես շարունակելու եմ հետեւել այս գործընթացին եւ, ինչպես միշտ, հանրայնորեն կիսվել զարգացումներով ու արդյունքներով։

Նիկոլ Փաշինյանը, նրա «ֆեյքը» կամ «ֆեյքերը» չեն կարող ինձ վերագրել արարքներ, որոնք ՉԵՄ ԱՐԵԼ:

Թող իրավապահները պարզեն ճշմարտությունը. ոչ մի մուկ, ոչ մի ձուկ եւ ոչ մի այլ լպրծուն կենդանի չեն պլստալու», – գրել է պատգամավորը:

 

 




Լրահոս