Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։
Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«ԿԸՀ-ի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ավագանու անդամի մանդատը փոխանցվել է ՔՊ կուսակցության ցուցակում ընդգրկված հաջորդ անդամին՝ Աշոտ Սարգսյանին»։
Քրիստինա Մուշեղյան