ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունը ճայթուցիկներ պայթեցնելու դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում ամանորյա շունչն ամենուր է, և տոնը ավելի գեղեցիկ ու հիշարժան դարձնելու համար շատերը կազմակերպում են հրավառություններ, շատ փոքրիկներ էլ պայթեցնում են փոքրիկ ճայթուցիկներ։

Ճայթուցիկները վաճառվում են ամեն քայլափոխի՝ փողոցներում, տնտեսական խանութներում, շուկաներում։ Չնայած նրան, որ շատ ծնողներ գնում են ճայթուցիկները իրենց երեխաների համար՝ պետք է հաշվի առնել, որ դրանք նախ և առաջ վտանգավոր են երեխաների, ապա անցորդների ու կենդանիների համար։

ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հրավառություն կարելի է անցկացնել օրենքով սահմանված կարգով։ Հրավառություն իրականացնելու համար իրավաբանական անձինք պետք է ստանան համապատասխան լիցենզիա, բացի լիցենզիայից իրավաբանական անձինք պետք է նաև ստանան համապատասխան թույլտվություն։

Armlur.am-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ երեխաները ճայթուցիկները գցում են իրենց ոտքերի տակ և այն պայթեցնելով՝ վախեցնում իրենց։

Հիշեցնենք, որ ճայթուցիկների հետ կապված ևս մեկ արտառոց դեպք է տեղի ունեցել սույն թվականի նոյեմբերի 27-ին, երբ վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ էր նետել՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

Հասկանալու համար՝ արդյո՞ք այս խնդրին ուշադրություն դարձվում է, թե ոչ, Armlur.am-ը դիմեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին, ով Armlur.am-ին փոխանցեց, որ ոստիկանները պարբերաբար հանդիպել են դպրոցականների հետ էլ, ծնողների հետ էլ։ Անվտանգության կանոններով զգուշացրել են, որ երեխաներին թույլ չտան օգտագործել ճայթուցիկներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս