ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան առանձին հանդիպման ծրագրեր չկան․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան առանձին հանդիպման ծրագրեր չկան, բայց ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում շփվելու հնարավորություն կա. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դեկտեմբերի 25-ին ՌԴ-ում կկայանա ԱՊՀ ղեկավարների ավանդական տարեվերջյան հանդիպումը, իսկ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը վարելու է Փաշինյանը:

Նիստը կկայանա ՌԴ Լենինգրադի մարզի «Իգորա» լեռնադահուկային հանգստավայրում։

Այս տարի Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): Միջոցառմանը կմասնակցեն նաև Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ղեկավարները։




Լրահոս