Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ծառայություններ կիրականացնի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025թ. հունվարի 2-5-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա հյուպատոսական ծառայություններ կիրականացնի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում։ Այս մասին հայտնում է Հալեպում ՀՀ հյուպատոսության մամուլի ծառայությունը։

«Կիրականացվի վերջին շրջանում, երկրում պատերազմական վիճակով պայմանավորված կուտակված անձնագրերի բաժանում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ հունվարի 2-ին հյուպատոսությունը ծառայություն կիրականացնի Քեսաբի Ազգային միացյալ համալիրում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայի թաղական խորհրդի շենքում:




Լրահոս