Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և Արմավիրի մարզերի բոլոր քաղաքները։ Նոր ցանցը, որն ապահովում է մինչև 25 000 Մբ/վ թողունակություն, հասանելի է Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Արմավիր, Մեծամոր և Վաղարշապատ քաղաքների շուրջ 40 000 տնային տնտեսություններին։
«Մենք շարունակում ենք NGN ցանցի կառուցումը և՛ Երևանում, և՛ մարզերում։ Այս ջանքերը, որ գործադրում ենք ցանցի կառուցման համար, դեռ տասնյամյակներ շարունակելու են օգուտ տալ և հնարավորություններ ստեղծել մեր երկրի համար», – նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ներկայումս Team-ի NGN ցանցը ծածկում է Հայաստանի տնային տնտեսությունների 40 տոկոսը՝ արդեն իսկ հասանելի լինելով շուրջ 350 հազար ընտանիքի։ Հայաստանի տարածքում այն գործում է 40 բնակավայրերում, իսկ մայրաքաղաքում՝ յոթ վարչական շրջաններում՝ Ավանում, Արաբկիրում, Դավթաշենում, Քանաքեռ-Զեյթունում, Կենտրոնում, Նոր Նորքում և Շենգավիթում:
Բաժանորդները կարող են օգտվել գերարագ ինտերնետից՝ միանալով Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ապահովում են մինչև 1000 Մբ/վ արագությամբ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ, իսկ փաթեթի հետ տրամադրվող Cosmobox սարքը, փոխարինելով ավանդական TV-սարքին, հեռուստացույցը դարձնում է «խաղային»։ Բաժանորդներին հասանելի է մոտ 2000 խաղ, որոնք ամպային տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է խաղալ գրեթե ցանկացած սարքի վրա։
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։