Ասես ծուղակում լինենք. Նազենի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ, որոնք խորքային ճաք են տալիս, հետո նայում ես մեջբոլորդ, որ քեզ գոնե գտնես ու գոնե մի կետ. հենման կետ:

Հետո նայում ես վերև, որ լույս գտնես, ու աստիճան՝ խավարից դեպի լույսը տանող:

Ու նորից հասկանում ես, որ լույսն էլ, կետն էլ, Սերն էլ քո մեջ պիտի գտնես. ոչ շուրջբոլորդ, ոչ էլ վերև նայելով: Եթե չկա , ուրեմն չկա…

Ու, թե չես գտնում, ուրեմն ծուղակում ես:

Ծուղակում ենք:

Մարդ Դարերով ինքնազարգացավ, որ իբր բան հասկանա, բայց հասավ մի կետի, երբ սիրով թողնում է, որ իրեն բթացնեն, ավելին՝ ուզում է, որ բթացնեն, իր փոխարեն որոշում կայացնեն ու որոշեն, որ էլ մարդ չի:

Որ էլ պետք չի մարդ լինել, որ անիմաստ մի ճոխություն է դա:

Մարդը , որի խելքն իր պատուհասն է դարձել՝ Հոգու պատուհանը բացելու փոխարեն:

Մարդը, մահվան վախն աչքերում կամ իրեն անմահ կարծող մարդը)…. Որն այդպես էլ չսովորեց ամենապարզը. մարդ լինել կամ գոնե մնալ: …ամենամոլորված դարում, իր պատերազմներն այդպես էլ չհաղթահարած, բայց աչքն ուրիշի «խաղաղությանը»՝ «մարդը»:

Իր իսկ դեմ պայքարող
իր կյանքի
իր պետության
իր արժեքների
իր հոգևորության ու
ոգևորության…
իր մարդկայնության դեմ մարտնչող…
«մարդը»:

Մարդուն ձգտող ու էդ նույն մարդուն կործանող Մ…Արդը»:

Էմմա Մարտիրոսյան

 




Լրահոս