ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ր երկրի քաղաքացիներն են ամենաշատը մուտք գործել ՀՀ 2024-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պետական փաստաթղթերից փորձեց տեղեկանալ, թե 2024 թվականի ընթացքում ՀՀ սահմանային մուտքերի և ելքերի գրանցումների մասին ըստ սահմանահատողի քաղաքացիության։

Այսպիսով, ըստ վիճակագրական կոմիտեի 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալների ՀՀ 1․751․366 քաղաքացի մուտք է գործել ՀՀ, իսկ 1․766․504 քաղաքացի ելք է գործել ՀՀ-ից։

Ռուսաստանի դաշնության 1․214․832 քաղաքացի մուտք է գործել ՀՀ, իսկ 1․209․191 քաղաքացի ելք է գործել ՀՀ-ից։

Վրաստանի 329․234 քաղաքացի մուտք է գործել ՀՀ, իսկ 324․735 քաղաքացի ելք է գործել ՀՀ-ից։

Իրանի Իսլամական Հանրապետության 177․453 քաղաքացի մուտք է գործել ՀՀ, իսկ 177․610 քաղաքացի ելք գործել ՀՀ-ից։

Չնայած նրան, որ կա կարծիք, թե ՀՀ-ից ԱՄՆ մեկնողները շատ են, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների 65․043 քաղաքացի մուտք է գործել ՀՀ, իսկ 65․170 քաղաքացի ելք գործել ՀՀ-ից։

Պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով նախորդ տարիներին ուկրաինացիների մուտքը ՀՀ ավելի շատ էր, քան այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, քանի որ Ուկրաինայի ընդամենը 47․175 քաղաքացի է մուտք գործել ՀՀ, իսկ ելք գործել 48․088-ը։

Բոլորովին գաղտնիք չէ, որ հնդիկների նախընտրելի ուղությունը դա Հայաստանն է, քանի որ թե՛ աշխատանքի, թե՛ առևտրի, թե՛ ապրելու համար ձեռնտու և մատչելի երկիր է։ Այսպիսով, 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հնդկաստանի 40․969 քաղաքացի մուտք է գործել ՀՀ, իսկ ելք գործել 46․026 մարդ։

ՀՀ ամենաքիչը մուտք են գործել Ֆինլանդիայի քաղաքացիները, որոնց թիվը կազմում է 1․165-ը, իսկ ելք գործածների թիվը 1․174-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս