Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի կործանման պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ Ղազախստանում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ակտաուում։ Նշվում է, որ, մինչ այդ, այն վթարային վայրէջք է խնդրել։

Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ։ Ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ է մնացել 27 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։

Sputnik Ադրբեջանի փոխանցմամբ՝ Embraer 190 ինքնաթիռի կործանման նախնական պատճառը թռչունների երամի հետ բախումն է եղել։




Լրահոս