ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։
«Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց վրա պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,–X–ում գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում։
Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ։ Ղազախստանի ԱԻՆ-ը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ է մնացել 27 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։
Sputnik Ադրբեջանի փոխանցմամբ՝ Embraer 190 ինքնաթիռի կործանման նախնական պատճառը թռչունների երամի հետ բախումն է եղել։