ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ 2024 թվականին կազմակերպությունը համալրվել է արդի զենքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը 2024 թվականի ընթացքում ակտիվորեն հանդերձվել են արդի զենքերով։ Այս մասին ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի հոդվածում, որը հրապարակվել է «Ազգային պաշտպանություն» հանդեսում։

«ՀԱՊԿ-ը հետևողականորեն վարում է կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդման աշխատանք…. Անցնող տարում տարվել է ՀԱՊԿ Օպերատիվ հակազդման հավաքական ուժերն արդի սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով հանդերձման պլանի միջոցառումների իրականացման ակտիվ աշխատանք», – նշել է գլխավոր քարտուղարը։

Մարտական ​​ներուժի մեծացման մյուս քայլերի շրջանակներում կարևոր տեղ են զբաղեցնում ՀԱՊԿ Հավաքական ուժերի բաղադրիչների համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության միջոցառումները։ Թասմաղամբետովը հիշեցրել է, որ 2024 թվականին ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի և ազգային մարմինների կառավարման կետերի բազայում անցկացվել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Քարտուղարության և անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք:

Հոդվածում Իմանղալի Թասմաղամբետովը նաև նշել է, որ  ՀԱՊԿ-ը Եվրասիայում կայունության պահպանման կարևոր գործոն է և լավ է հաղթահարում հրատապ մարտահրավերները բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:

«Ստեղծված պայմաններում ՀԱՊԿ-ը, ցուցադրելով հարմարվողականության մեծ ներուժ, մնում է Եվրասիայում կայունության պահպանման և անվտանգության տարածության ստեղծման կարևոր գործոն», – նշել է նա:

 




Լրահոս