Մոսկվան առաջարկում է լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման:

Այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։Կարծում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է ՝ վերացնել նշված ինստիտուտները»,-նշել  է նա։

Զախարովան ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը այն բանից հետո, երբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ՄԽ համանախագահներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը 2022 թվականի փետրվարին դադարեցրել են շփումները ռուս գործընկերների հետ։ Նրա խոսքով ՝ ամեն ինչ սկսվել է արևմտյան երկրների կողմից այդ ձևաչափի աշխատանքի արգելափակումից։




Լրահոս