ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 5 ոստիկանի ազատել ծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի մասով քննարկումը հետաձգվել է»։




Լրահոս