Վինիսիուսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ, Յամալը` լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում ստացելէ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Վինիսիուսը 2024 թվականին բոլոր մրցաշարերում ակումբի և Բրազիլիայի հավաքականի կազմում խփել է 34 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ «Ռեալի» հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, հաղթել Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Միջմայրցամաքային գավաթում:

Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն էլ ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Յամալն ավարտվող տարում ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում միասին խփել է 13 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում: Յամալն ամռանն Իսպանիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն:




Լրահոս