73 տարեկանում մահացել է բրիտանա-արգենտինացի դերասանուհի Օլիվիա Հասսի Էյսլին, որը հայտնի է դարձել Ֆրանկո Ձեֆիրելիի «Ռոմեո և Ջուլիետ» էկրանավորման մեջ Ջուլիետի դերի շնորհիվ: Այս մասին հայտնում է Variety-ն՝ հղում անելով ռեժիսոր Մարկ Ուեսթիսին։
Նշվում է, որ Էյսլին ուռուցքային հիվանդություն ուներ, 2008-ին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել, 2018-ին ռեցիդիվ էր տեղի ունեցել։
«Օլիվիան հոյակապ անձնավորություն էր, որի ջերմությունը, իմաստությունն ու մաքուր բարությունն անդրադարձել են բոլոր նրան ճանաչողների կյանքի վրա․․․ Օլիվիան կրքով, սիրով, արվեստին նվիրվածությամբ, հոգևոր հարստությամբ և կենդանիների հանդեպ բարությամբ լի կյանք է ապրել»,- ասված է հաղորդագրության մեջ: