Գիշերը երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիշերը ժամը 00:50-ին երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։




Լրահոս