ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ արժեն Երևան-Մոսկվա ավիատոմսերը՝ հունվարի 9-ից 12-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե հունվար ամսին ինչ արժեն Երևան-Մոսկվա թռիչքի ավիատոմսերը:

Այսպիսով՝ հունվարի 9-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը արժե 48 հազար 500 դրամ, Ural Airlines-ում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը 52 հազար 300 դրամ է, իսկ  Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 35 րոպե թռիչքը արժե 53 հազար դրամ:

Հաջորդ օրը՝ հունվարի 10-ին, կրկին Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 35 րոպե թռիչքը 50 հազար դրամ է, CityTravel-ում 3 ժամ 25 րոպե թռիչքը 77 հազար դրամ, իսկ Ural Airlines-ում 45 րոպե 30 րոպե ոչ ուղիղ թռիչքը 86 հազար դրամ է:

Շաբաթ օրը՝ հունվարի 11-ին, FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքի արժեքը 47 հազար դրամ է, Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 35 րոպե ուղիղ թռիչքը 53 հազար 700 դրամ է:

Իսկ արդեն հունվարի 12-ին FlyOne ավիաընկերությունում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը 52 հազար դրամ է, Armenian Airlines ավիաընկերությունում 3 ժամ 35 րոպե թռիչքը արժե 53 հազար դրամ, իսկ Ural Airlines-ում 3 ժամ 20 րոպե ուղիղ թռիչի արժեքը կկազմի 57 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս