ArmLur.am-ի տեղեկություններով՝ Շալիկո Նադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Ադամյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր որդու՝ զորակոչիկ Փաշա Նադոյանի օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար:
Արտյոմ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է մորեղբոր՝ Հովհաննես Առաքելյանի, հորեղբոր՝ Հրանտ Դավթյանի օժանդակությամբ, համագյուղացի Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:
Հովհաննես Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է քրոջ որդու՝ Ատյոմ Դավթյանի կողմից պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Ադամյանին վերջինիս մտերիմ Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին:
Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորաքրոջ որդու՝ Արթուր Մինասյանի օժանդակությամբ և Սերգեյ Աղաջանյանի միջնորդությամբ փորձել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Ադամյանին՝ վերջինիս կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իր օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել:
Քնար Մանուկյան