ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ադոնց 6 հասցեում հրդեհի մասին ահազանգ է ստացվել և ժամանել են ՆԳՆ փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ։
Համաձայն ArmLur.am-ի տեղեկությունների՝ քաղաքացիները, մինչ հրշեջների գալը ծուխը նկատելով, դուրս են եկել շենքից։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունից ArmLur.am-ին տեղեկացրին, որ ահազանգի հետքերով դեպքի վայր հասած հրշեջները նախ ուսումնասիրել են տարածքը, ապա արձանագրել են, որ տանիքում գտնվող կաթսայատան գոլորշին ծխի տպավորություն է թողել, որն էլ եղել է խուճապի պատճառը։
Էմմա Միքայելյան, Սոնա Գրիգորյան