Դեռ 2022 թվականին World Population Review անկախ միջազգային կազմակերպության տվյալներով Հայաստանը հանցավորության ինդեքսով հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների առաջին տասնյակում էր և առաջ էր անցնում ԱՊՀ երկրներից։
Ուսումնասիրելով վիճակագրական կոմիտեի տվյալները՝ կարելի է նկատել, որ 2024 թվականի հունվարից-հոկտեմբեր ամիսներին գրանցված ընդհանուր հանցագործությունների քանակը կազմել է 31․320-ը, ինչը մի փոքր պակաս է 2023 թվականի ցուցանիշից։
ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, թե մարդու (անձի) դեմ ուղղված քանի՞ հանցագործության դեպք է գրանցվել 2024 թվականի հունվարից-հոկտեմբեր ամիսների ընթացքում։
Այսպիսով, անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2024 թվականի հունվարից-հոկտեմբեր ամիսներին կազմել է 5 հազար 755-ը։
Նշված ժամանակահատվածում սպանության դեպքերը եղել են 1031-ը, որից առանց հանկարծամահերի՝ 49-ը։
Նույն ժամանակահատվածում գրանցվել է 52 սպանության փորձ, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 32 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 921 դեպք, որից ծանր են 214-ը։
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2024 թվականի հունվարից-հոկտեմբեր ամսիներին կազմել է 151-ը, ինչն ավելի է նախորդ՝ 2023 թվականի դեպքերից։ Նշված դեպքերից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են 83 դեպքը։
Համեմատելով 2023 և 2024 թվականի վիճակագրությունները, կարելի է նկատել, որ 2024 թվականին որոշ հանցատեսակներ աճել են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան