Նորայր Արմենի Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատժի սպառնալիքով արգելված այն հանցանքի կատարման համար, որ նա, չպարզված ժամանակահատվածից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 04-ը’ ժամը 20:00-ի սահմանները, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, քննությամբ չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել գործարանային արտադրության «IZH-75» կոնստրուկցիա ունեցող տարբեր նշանակության ատրճանակ(ներ)ի դետալների օգտագործմամբ և ինքնաշեն եղանակով ակոսավոր փող տեղադրելու միջոցով պատրաստված, 5,45մմ (5.45×18) տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված, կրակելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ, ինչպես նաև «IZH-75», «ПCM» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված, կրակվելու համար պիտանի, ռազմամթերք հանդիսացող թվով 7 հատ փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2024 թվականի դեկտեմբերի 04-ին ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում կատարված վերջինիս անձնական խուզարկության ժամանակ’ պայուսակի միջից:
Քնար Մանուկյան