18+ բառապաշարով Ալեքսանդր Սիրունյանի ընտրությունը մնացել է ՔՊ-ի կոկորդին․ իշխանականները նիստ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի մասով դեռ երկմտում են։

Թեև մինչ վերջերս իշխող թիմը վստահ էր՝ նրան ընտրելու հարցում, բայց բանն այն է, որ անգամ ՔՊ-ականներն իրենց առաջադրած թեկնածուի խայտառակ ու տգետ բառապաշարով գրառումները չեն կարողանում արդարացնել։

ԲԴԽ անդամի ընտրությունը կայանալու է այսօր՝ 15։00-ին, բայց ՔՊ-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ դեռ վերջնական որոշում չունեն Սիրունյանի մասով։

Այս պահին իշխող ֆրակցիան նիստ է անում և որոշելու են՝ ընտրելու՞ են Սիրունյանին, թե՞ ոչ։

ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այնքան է թշնամանք տարածող գրառումներ արել, որ նրան ընտրելը իսկապես խայտառակություն կլինի, ուստի ՔՊ-ականները տատանվում են՝ ընտրե՞լ նրան, եվ կրկին իջեցնել առանց այն էլ ցածր վարկանիշը, թե՞ հետ կանգնել այդ որոշումից։

Նշենք, որ ընդդիմադիրները հայտարարել են՝ չեն մասնակցելու ԲԴԽ անդամի ընտրությանը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս