Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ ապրիլի 10-ին հայտարարված մրցույթը չի կարող կայանալ՝ սահմանված ժամկետում մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով:
Զեկուցվել է նաև, որ Հանրապետության հրապարակի 3 խաչմերուկների լուսացույցերը կահավորվել են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով, ինչը հնարավորություն է ընձեռում տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին ապահով և առավել հարամարավետ կերպով օգտվելու հետիոտնային անցումներից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն