Ի՞նչ է սպասվում արցախցիներին ապրիլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցիները ահազանգում են ArmLur.am-ի խմբագրություն առ այն, որ ապրիլից այլևս 50 հազար դրամ օգնությունը չեն ստանալու. այս մասին իրենց տեղեկացրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Իսկ բնակարային ապահովման 3-րդ փուլում ընդգրկված ընտանիքների համար ծրագրի մեկնարկը լինելու է 2027 թվականից:

ArmLur.am-ին դիմած քաղաքացին մտահոգվում է, ասելով թե ի՞նչ պետք է անի այդ ընթացում, երբ պետությունը չի փախհատուցում վարձի գումարը, չունեն աշխատանք, իսկ բնակարանը 2027 թվականից հետո նոր կարող են շահագործել:

Արդյունքում ստացվում է, որ արցախցին մնացել է միայնակ և այն արցախցիները, ովքեր չունեն հնարավորություն վարձը վճարելու մնալու են դրսում:

ArmLur.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և Սոցիալական հարցերի մամուլի քատուղար Զառա Մանուչարյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով վերջինս մեզ հետ զրույցում նշեց՝ « Մենք կեցության և այլ ծախսերը հոգալու համար իրականացրել ենք մի ծրագիր՝ 40+ 10, որը նախորդ տարվանից գործել է, ծրագիրը շարունակվել է մի քանի թիրախների համար»:

Տրամադրված հղումից տեղեկանում ենք, որ թիրախային խումբ են համարվում՝

մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,

63 և ավելի տարեկաններ,

կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

 

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս