Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր շենքերն  ու  շինություններն  են  համարվում  գույքահարկով հարկվող  օբյեկտներ:
Նվարդ Նավասարդյան, 60 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2002թ-ին ընդունված «Գույքահարկի մասին» ՀՕ-491-Ն օրենքի` գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում`
• բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները,
• բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն),
• անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները,
• առանձին կանգնած ավտոտնակները,
• հասարակական նշանակության շինությունները,
• արտադրական նշանակության շինությունները,
• սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տպավորությունն այնպիսին է, թե այն, ինչը կարող է անշարժ գույք համարվել, հարկվում է: Հետաքրքիր կլիներ, եթե հարցն այլ կերպ ձեւակերպվեր, ու մեր ընթերցողը հետաքրքրվեր, թե անշարժ գույքի որ տեսակների վրա չի տարածվում գույքահարկը:




Լրահոս