Վաղը կշարունակվի տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ վաղվանից բոյկոտը հավաքում է նոր թափ, բոյկոտին են միանում ուսանողները և աշխատողները։
«Բոլորիս պայքարի շնորհիվ իշխանություններն այսօր մեկ տոմսի համար ուզում են 150 դրամ, բայց սա շուկա չէ, որ ասես 300, հետո իջնես 150, որ բոլորը գոհ լինեն։ Ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ մեկ ուղևորության համար 100 դրամ։
Վաղվանից բոյկոտը ստանալու է մեծ ծավալներ, բոյկոտում ենք նույն ձև՝ վճարում ենք 100 դրամ, անցնում ենք ու նստում»,- նշել է նա։