«Իրավունք» թերթը գրում է. «Չեն դադարում տարբեր տեսակետներ ու կանխատեսումներ հնչել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի նոր «աշխատանքի տեղավորման» հարցի վերաբերյալ։
Արծարծվող տեսակետներից մեկն էլ այն էր, որ Տ. Սարգսյանը հնարավոր է գլխավորի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը։ Սակայն «Իրավունքի» հետ զրույցրւմ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց.
– Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ այդպիսի բան հնարավոր չէ, ու նման ցանկություն Տիգրան Սարգսյանը չի հայտնել։
– Իսկ եթե հայտներ, կուսակցությունը կընդուներ նրան` որպես ղեկավար կամ որպես անդամ։
– Գիտեք, «եթե»-ով չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։