Կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը․ ովքե՞ր են հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լոս Անջելեսում կայացավ ամենամյա «Գրեմմի» 2025 երաժշտական իրադարձությունը։

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն այս տարի բացարձակ առաջատար է եղել՝ ունենալով 11 անվանակարգ, սակայն հաղթել է միայն երկուսում։

Բեյոնսեն հաղթել է «Լավագույն քանթրի ալբոմ» անվանակարգում և դարձել է առաջին սևամորթ կատարողը, որը երբևիցե հաղթել է այդ անվանակարգում։

ArmLur.am-ը ներկայացնում է մրցանակ ստացած երգիչներին։

Այսպիսով, «Տարվա երգ» անվանակարգում հաղթել է Քենդրիք Լամարը՝ իր «Not Like Us» երգով։ «Տարվա ձայնագրություն» անվանակարգում կրկին հաղթել է Քենդրիք Լամարը նույն երգով։ Քենդրիքը նաև մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ ելույթ»-ի, «Տարվա ռեփ ստեղծագործության» համար։

«Լավագույն փոփ զուգերգ»-ում մրցանակ են ստացել Լեդի Գագագան և Բրունո Մարսը՝ իրենց «Die With a Smile» երգով, որը կարճ ժամանակահատվածում դարձել է սիրված և ճանաչված։

«Լավագույն լատինամերիկյան ալբոմ» անվանակարգում, բնականաբար, հաղթող է ճանաչվել լեգենդար Շակիրան՝ իր «Las Mujeres Ya No Lloran» երգով։

Այս տարի նոր արտիստների պակաս ևս չի եղել և տարվա «Նոր արտիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Chappell Roan-ը։

«Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել և մրցանակ ստացել Սաբրինա Քարփենթերը՝ «Short n’ Sweet» երգով։

Դե էլ ինչ երաժշտական մրցանակաբաշխություն առանց ռեփի։ «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում հաղթել է Doechii-ն՝ «Alligator Bites Never Heal» ստեղծագործությունով։

«Լավագույն փոփ սոլո ելույթ»-ի հաղթող և մրցանակակիր է դարձել Սաբրինա Քարփենթերը՝ իր «Espresso» երգով, որն ի դեպ, լայն տարածում և ճանաչում է ստացել ամոբղջ աշխարհում։

Շարունակելով ցանկը՝ պետք է առանձնացնել «Լավագույն պարային ալբոմ» անվանակարգը, որի համար մրցանակ է ստացել Charli xcx-ը՝ իր «Brat» կատարմամբ։

«Լավագույն ռոք ելույթ» անվանակարգին է արժանացել Բիթլզ խումբը՝ «Now and Then» կատարմամբ։ Մրցանակը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ խումբը մինչ օրս համարվում է լեգենդար։

«Լավագույն ալտերնատիվ ալբոմ» անվանակարգում հաղթել է St Vincent-ը, իսկ «Լավագույն քանթրի սոլո ելույթ» անվանակարգում՝ Chris Stapleton-ը՝ «It Takes a Woman» ստեղծագործության համար։

Ի՞նչ Գրեմմի առանց SZA։ Սիրված երգչուհին հաղթել է «Լավագույն R&B երգ անվանակարգում» իր «Saturn» երգով։

Աննա Սրապիոնյան




Լրահոս