Վայրի փիղը հարձակվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Արևմտյան Բենգալիայի նահանգի Ջալփայգուրի գյուղի բնակիչների վրա՝ առաջացնելով խուճապ։ Այս մասին հայտնում է «Sputnik Arabic» լրատվական գործակալությունը։ Տեղեկությունների համաձայն՝ փիղը ալկոհոլ է խմել կոկոսի ֆերմայում գտնվող տակառից, որը նրան հարբեցրել է։
Տեսանյութում երևում է, որ բնակիչները բուլդոզերով փորձում են հեռացնել հարբած փղին, սակայն դա հրահրում է կենդանուն հարձակվել բուլդոզերի վրա։
Ավելի ուշ ոստիկաններն առգրավել են բուլդոզերը, որով սադրել էին փղին։ Փիղը թեթև վնասվածքներ է ստացել՝ փորձելով փախչել հարձակումից։
Դեպքի վայր են ժամանել անտառային վարչության աշխատակիցները և ոստիկանները, որոնց հաջողվել է փղին ուղղորդել դեպի անտառ։