ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 4 ամսվա ընթացքում 12 դատախազ է ազատել պաշտոնից․ ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2025 թվականի հունվար ամիսների հրամաններով՝ Դատախազությունից ազատել է՝

• Միհրան Բուլղադարյանն ազատվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնից:

• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գառնիկ Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Վիգեն Միլիտոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Արմավիրի մարզի դատախազության դատախազ Գևորգ Մանուկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արմինե Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հովհաննես Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Գրիգոր Մղդեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Կապանի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունվարի 31-ի հրամանով՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս