Արագածոտնի մարզի Դաշտադեմ բնակավայրում՝ փետրվարի 5-ի ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, և Դդմասար բնակավայրում՝ ժամը 12:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։