![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/ccc.thumb_.jpg)
Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը
Առաջավորաց պահքը հաստատել է Գրիգոր Լուսավորիչը։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո նա Տրդատ արքային ու ամբողջ ժողովրդին պատվիրել է հինգ օր ապաշխարել պահեցողությամբ: Առաջավորացը Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքն է: Ծննդյան և Պայծառակերպության քառասնօրյա պահքերը բաժանվել են մասերի և բաշխվել ամբողջ տարվա մեջ: Շաբաթապահքը սովորաբար հինգ օր է տևում՝ երկուշաբթիից ուրբաթ, նախորդում է տաղավար տոներին և մի շարք հիշատակության օրերի:
Տեսանյութը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության