«Յանդեքս» քարտեզներում այս պահին հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Յանդեքս» քարտեզներում այս պահին  հասանելի են Երևանի 76 երթուղուց  54-ը, առաջիկայում այն կամբողջացվի:

Երևանի  քաղաքապետարանից նշում են, որ Ժոնգ Թոնգ և ՄԱՆ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։

«Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը»,-նշված է հայտարարության մեջ:

 




Լրահոս