Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայի մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Կատարի Մաստերս մրցաշարում:

Դոհայի WTA մրցաշարի կանանց մենախաղի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Սինյունի հետ: Մոտ երեք ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց 3 սեթերից հետո `7:6, 1:6, 7:6 հաշվով:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Ավանեսյանի կարիերայի լավագույն արդյունքը եղել է դասակարգման աղյուսակում 41-րդ տեղը:




Լրահոս